Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան առանցքին, որպես կույր աղիք, կիսով չափ միացել է ՀՀ-ն

Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան առանցքին, որպես կույր աղիք, կիսով չափ միացել է ՀՀ-ն
10.06.2025 | 16:08

2018-ի իշխանահանձման ենթադրելի երկրորդ փուլը՝ իշխանավերադարձումը, ոչ միայն գոյության իրավունք ունի, այլև կոնկրետ ռասկլադի պարագայում շատ իրատեսական է՝ հաշվի առնելով կոմպրոմատների տեսակն ու ծավալը, գեոպոլիտիկ կոնյուկտուրայի որոշ դրսևորումներ:

Այն, ինչ այսօր կառավարության ղեկավարն անում է, արդյո՞ք այդ իշխանավերադարձի մաս է.

կարող է լինել, քանի որ նա ընտրությունների նախօրեին ակնհայտորեն ոչ պոպուլյար ու իրեն թուլացնող քայլեր է ձեռնարկում:

Մյուս կողմից՝ հնարավոր ընտրություններում, եթե իհարկե դրանք տեղի ունենան, նա իր ցածր ռեյտինգը կոմպենսացնելու է ուժայինների և բիդլոյի կողմից ուժի օգտագործմամբ, ընտրակեղծիքներով, մյուս թեկնածուների ձերբակալություններով, ծեծ ու ջարդով, իսկ մինչ այդ՝ ընտրական օրենսգրքի վերջնական փոփոխություններով:

Կարո՞ղ են եկեղեցու դեմ քայլերը պայմանավորվել այլ՝ արտաքին գործոններով. այո՛, վստահորեն. մյուս կողմից՝ մեկ կոնկրետ քայլը կարող է տարբեր շահառուներ ունենալ:

Կարո՞ղ է այս գործընթացը կապված լինել ֆեյք քաղաքական գործընթացների հետ. այո, կարող է, որի համար պարտադիր պետք է լինեն կոնկրետ պայմանավորվածություններ առաջին համարների մակարդակում: Դա էլ հետագայում կերևա:

էլի տարբերակներ կան, սակայն էլ գրելու ժամանակ չկա:

Ռեգիոնում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ անորոշությունը այն հիմնական բնորոշիչն է, որով դրանք կարելի է նկարագրել: Իսկ այդ ամենի մեջ մեկ հստակ, պատմական ու կայուն, ամրացող գիծ է տեսանելի՝ Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան առանցքը, որին, որպես կույր աղիք, կիսով չափ միացել է ՀՀ-ն:

Ի դեպ, ՀՀ հատուկ ստորաբաժանումները արդեն տևական ժամանակ հատկապես դիպուկահար փորձառություն են ձեռք բերում բրիտանական ալբիոնում. եթե հաշվի առնենք, այն պնդումը, ըստ որի, ինչ էլ ռեգիոնում լինի, ՀՀ-ն, միևնույն է, խաղաղության օրակարգն է առաջ տանելու, այսինքն, ինքն իրեն անգամ չի պաշտպանելու: Էդ դիպուկահարները ու՞մ դեմ են աշխատելու. տարբերակներ իհարկե կան, բայց դե դեռ չգրեմ: Արտաքին հետախուզական ծառայության մասին չխոսեմ, Պերմյակովի գործի մասին չխոսեմ: «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների մասին չխոսեմ և այլն, և այլն:

ՀՀ-ում մարտի մեկով քաղաքական տրամաչափ ձեռք բերած ու հետագայում ընդդիմություն խաղարկվածը «մարտի մեկով» է գնալու, եթե իհարկե այլևս ուշ չլինի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ